Statement Image

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի վերաբերյալ դասընթացներ անցկացնելու ծառայության մատուցման գնման բաց մրցույթ

10-08-2018

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի զարգացումը Հայաստանում ՔՀԿ-ների և նրանց թիրախ խմբերի հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ տասը մարզերում և Երևանում հասարակական կազմակերպությունների համար սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի վերաբերյալ դասընթացներ անցկացնելու ծառայության մատուցման գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

 

Պահանջվող  աշխատանքների  նկարագիրը և ժամկետները.

Իրականացնել մեկական դասընթաց հասարակական կազմակեպությունների համար սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի վերաբերյալ ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդամենը՝ 11 դասընթաց,

- Պատրաստել դասընթացների օրակարգը, բաժանվող նյութը, ներկայացվող նյութը PowerPoint ձևաչափով,

- Կազմակերպել դասընթացները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ օգտագործելով ինտերակտիվ մեթոդներ,

- Ներկայացնել իրականացված դասընթացների վերաբերյալ հակիրճ հաշվետվություն ծրագրի ղեկավարին սահմանված ժամկետներում,

- Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 2 /երկու/ ամիս:

 

Պահանջներ դասընթացավարին.

Սոցիալական ծառայությունների պատվիրակման համակարգի, հավաստագրման, մրցույթների անցկացման ընթացակարգերի իմացություն,

- Դասընթացներ անցկացնելու փորձ,

- Սոցիալական ոլորտի և ՀԿ օրենսդրության վերաբերյալ իրազեկվածություն,

- Հայերեն լեզվով հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

 

Մրցույթի ծածկագիրն է՝  13/18 ԾՄ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:

Մրցույթին կարող են դիմել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ ինքնակենսագրական (CV), Պետական ռեգիստրի վկայականի պատճեն (Անհատ Ձեռնարկատերերը և իրավաբանական անձիք) և հայտը info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ. մայիսի 29-ը կամ ներկայացնել դրանք ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ. ք.Արմավիր, Շահումյան 68ա:

Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերի դիտարկումը կկայանա մայիսի 31-ին, ժամը՝ 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 0237 23034  հեռախոսահամարով:

Հայտի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով հետևյալ հղումը։

© 2018 Copyright: 4Steps